Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել Իսմեթ Յըլմազը

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել Իսմեթ Յըլմազը
02.07.2015 | 22:09

Իսմեթ Յըլմազն ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ՝ հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը: Նախօրեին քվեարկությունների առաջին և երկրորդ փուլերն էին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրել է պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդին Իհսանօղլուի թեկնածությունը: Ժողովրդահանրապետական կուսակցությունն առաջադրել է կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայկալին, որ ժամանակավորապես ղեկավարում է Թուրքիայի խորհրդարանը:

Դիտվել է՝ 1249

Մեկնաբանություններ